Դավիթ Անհաղթի փողոցում այրվել է Ֆրանսիական համալսարանին կից արագ սննդի կետը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 06:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Ֆրանսիական համալսարանի տարածքում գտնվող ճաշարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին:

Այրվել է սննդի կետի գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ), կախովի առաստաղը (մոտ 50 քմ) եւ պլաստմասե բաժանարար պատը (մոտ 10 քմ):

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դավիթ Անհաղթի փողոցում այրվել է Ֆրանսիական համալսարանին կից արագ սննդի կետը"

Leave a comment

Your email address will not be published.


*