2016թ. ԱԻՆ-ը 2015թ. համեմատ 391,000–ով ավելի զանգ է ստացել. նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 2016թ-ին ծախսել է 11,1 մլրդ դրամ՝ ԱԻՆ փրկարար ծառայության 21 ծրագրերի համար, այս մասին Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարար նշեց, որ 9 մլն դրամ տնտեսվել է, ստացել են 2 մլն 191 հազար զանգեր, նախորդ տարվա 1 մլն 800 000-ի համեմատ, այսինքն՝ 391,000-ով ավելի:

Նախարար Տոնոյանից ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց, թե հնացած տեխնիկայի խնդիրն ինչպե՞ս են լուծում, ո՞րն է զարգացման հեռանկարը:

Նա նաև հետաքրքրվեց Շիրակում Սեյսմիկ պահպանության ինստիտուտի ստեղծման հետ կապված ծրագրից:

Նախարար Տոնոյանն ասաց, որ աղետների ռիսկերի նվազեցումը համաշխարհային թրենդ է և ֆինանսական հատկացումները, ներդրումները վեցապատիկ եկամուտ են բերում, առաջընթաց է ապահովում ցանկացած երկրի տնտեսության զարգացման մեջ:

«Իհարկե, մեր Կառավարության հնարավորությունները պարզ են, և տեխնիկայի թարմացման խնդրի լուծման համար երեք ճանապարհ կա՝ օպտիմալացման միջոցով, որը ցավոտ է, աշխատավարձի ֆոնդի հաշվին, ինչը փրկարարի դեպքում դժվար է, քանի որ հերթափոխի խնդիր է»,- ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, թե հաջորդ տարբերակը՝ ներուժի օգտագործումն է և միջազգային համագործակցության տարբեր գրանտային ծրագրերով բարձրացնելու հագեցվածությունը: Ինչ վերաբերում է սեյսմիկ ծառայության հյուսիսում կազմակերպմանը, ապա նախարարը նշեց, որ այդտեղ ցավալի գործընթացներ չեն եղել, ղեկավարման կազմի միջոցով է փոխել:

ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց Արցախի ԱԻՆ կոլեգաների հետ ինչ ծրագրեր ենք իրականացվում: «Եթե հնարավոր է անելիքների մասին մի երկու բառով ասեք, ինչ է արվել և ինչ ունենք անելու»,- հարցրեց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, թե Արցախի հետ իրականացվում է համակարգված, փոխլրացնող գործընկերային համագործակցություն: Ըստ նրա՝ Արցախի ԱԻՆ-ն ինքնաբավ է գործում և համատեղ միջոցառումներն իրենց պատրաստության պլանների մեջ է մտնում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2016թ. ԱԻՆ-ը 2015թ. համեմատ 391,000–ով ավելի զանգ է ստացել. նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*