ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակային ֆոնդերին նոր վճարումների մասին օրինագիծը

ԱԺ–ն փետրվարի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների եւ կից օրինագծերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 31, 3-ն էլ ձեռնպահ են մնացել։

Օրինագիծն առաջարկում է նոր ֆինանսական մուտքեր ապահովել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում։ Ֆոնդերի կառավարիչները կարող են ավելի շատ ներդնել վենչուրային եւ ներդրումային ֆոնդերում, արդեն ոչ թե 2 տոկոսը, այլ մինչեւ 10 տոկոսը։

Բացի այդ, բարձր աշխատավարձ ունեցող մարդկանց (500 հազար դրամից ավելի) թույլատրվում է մեծացնել կուտակային հատկացումները, որպեսզի պետության համաֆինանսավորմամբ կուտակային հաշվին նախկինի պես նստի եկամուտների 10 տոկոսը։ Պետության համաֆինանսավորումը չի կարող գերազանցել 25 հազար դրամը։ Բայց տարբերությունը կարելի է ծածկել ինքնուրույն։ Օրինակ՝ 800 հազար դրամ աշխատավարձ ստացողը հիմա կարող է ամսական 50 հազար դրամ կուտակել։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նա կարող է 80 հազար կուտակել՝ 55 հազար իր գումարից, 25 հազար՝ պետությունից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակային ֆոնդերին նոր վճարումների մասին օրինագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*