«ԱԺ պատգամավորի երաշխիքների գործունեության մասին» օրենքն ընդունվեց

Ազգային ժողովը երրորդ և ամբողջական ընթեցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը՝ 98 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:

Նշենք, որ այսուհետ ՀԿ անդամ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Բացի այդ, նոր կարգավորումների համաձայն, եթե ՀԿ-ն փոխում է իր գտնվելու վայրը, ապա նախկինի պես ստիպված չի լինելու կանոնադրություն փոխել, այլ պարզապես իրազեկելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: ՀԿ-ները, բացի անդամներից, կունենան նաև շահառուներ:

ԱԺ-ն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունեց 79 կողմ, 5 դեմ, 15 ձեռնպահ ձայներով:

«ԱԺ պատգամավորի երաշխիքների գործունեության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հանվում է դրույթը, ըստ որի պատգամավորին հետապնդել չէր կարելի իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար. «Հիմա այս կարգը չի գործում: Սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում` նրանց գործունեությունը սահմանափակելու համար»,-նկատեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դա այդպես է»: Հարցը դրվեց քվեարկության ու ընդունվեց 95 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններն ընդունվեցին 87 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայներով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«ԱԺ պատգամավորի երաշխիքների գործունեության մասին» օրենքն ընդունվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*