ԱԺ-ում կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որ լրագրողները կարողանան նորմալ աշխատել, ոչ թե միջանցքում ընկճված նստել. Ա. Սաղաթելյան

ԱԺ հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում լրագրողների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Արա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել երկու լրացուցիչ միջավայր լրագրողների համար:

«Լրագրողներին ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, համակարգիչներ, պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն և այլն։ Կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել, աշխատել, դիտել հանձնաժողովների և ԱԺ նիստերը, այլ ոչ թե միջանցքում ընկճված նստել», — նշեց Արա Սաղաթելյանը։

Մարգարիտ Եսայանն արձագանքեց, թե նման մեկնաբանությունից հետո «ոչ մի լրագրող ընկճված միջանցքում չի նստի»:

Նիստը վարող ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նկատեց. «Որտե՞ղ եք ընկճված լրագրող տեսել»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ում կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որ լրագրողները կարողանան նորմալ աշխատել, ոչ թե միջանցքում ընկճված նստել. Ա. Սաղաթելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*