ՀԱԿ-ի՝ ընտրությունների օրը փոխելու ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը երեկ խորհրդարանում ստորագրահավաք էր սկսել՝ ԱԺ ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Ձևաթուղթն առնվազն 27 պատգամավոր պիտի ստորագրի, հակառակ դեպքում ՍԴ դիմել ՀԱԿ-ը չի կարող:

Լրագրողների հետ զրուցում խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ այս պահին բանակցությունները պատգամավորների հետ շարունակվում են:

«16 ստորագրություն արդեն ունենք և խոստումներ կան, որ այսօր կամ վաղը կստորագրեն»,- մանրամասնեց նա:

Արամ Մանուկյանն ասաց, որ ստորագրել են ՀԱԿ-ի, «Ժառանգության» պատգամավորները, ինչպես նաև երեք պատգամավոր «Բարգավաճ Հայաստանից»։ «Օրինաց երկիր» խմբակցության հետ դեռ բանակցում են:

Ստորագրել է նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀԱԿ-ի՝ ընտրությունների օրը փոխելու ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*