Վաղն ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազից ստացել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ նրան ազատությունից զրկելու համաձայնության միջնորդագրեր։ Արարատ Միրզոյանը, մասնավորապես գրել է․

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վաղն ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը"

Leave a comment

Your email address will not be published.


*