Կյանքը de factoՀասարակություն

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում ծխախոտի արտադրանքի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ սահմանելու հարցը

2.2kviews

Ազգային ժողովը 82 կողմ ձայնով ընդունեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Նշենք, որ համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, 2024-ի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքև և ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերև:

Leave a Response