Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ. ակցիա դեսպանատան դիմաց

Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու դեմ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Այս պահին դեսպանատան դիմաց են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը, քաղաքացիներ:

Փաշինյանն ընթերցեց Ելք դաշինի հայտարարությունը՝ բլոգերի արտահանձման վերաբերյալ. «Ելք դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատությունը ոտնահարող այս քայլը և այն համարում է վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Բելառուսի դաշնակցային իրավիճակը Հայաստանի նկատմամաբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի անվտանգության ապահվման գործոն լինել: ԵԼՔ դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սեռացնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:
Ն. Փաշինյանը նշեց, որ ինքը պահանջում է, որպեսզի Հայաստանի տարածքը լքի Բելառուսի դեսպանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ. ակցիա դեսպանատան դիմաց"

Leave a comment

Your email address will not be published.


*