Ակունքի խնդիրները՝  թեկնածուի  առաջարկները  

   Հոկտեմբերի 2-ին սպասվող  ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքում, որտեղ իրենց  թեկնածությունն են առաջադրել 3 թեկանծուներ՝  գործող համայնքապետ Հունան Ռուբենյանը , ինքնաառաջադրված Ախոյան Գեղամը և գյուղում բոլորին հայտնի Հենդոն, ով  աշխատում է գյուղապետարանում և ընդամենը ‹‹գործիք›› է  գյուղապետի ձեռքին՝ Ախոյանից ընտրաձայներ տանելու համար:

Մեզ հետ զրույցում  թեկնածու պարոն Ախոյանը ասաց, որ գյուղը աղբի մեջ կորած է, ոռոգման ջրի նպատակով  օգտագործվող առուները տիղմի և աղբի կուտակումների հետևանքով չեն գործում: << Գյուղում մի  տրակտոր չկա, որ գյուղացին իր հոգսերը հոգա կամ իր վար ու ցանքն անի>>,- ասաց մի տարեց գյուղացի, ով վրա բերեց այն հանգամանքը, որ ոռոգման ջուր գյուղում չի մտնում, իսկ խմելու ջուրն էլ պիտանի չէ:

Իսկ թե ինչ  նոր ծրագրերով և անելիքներով է պատրաստվում գյուղը <<փրկել>> թեկնածու պարոն Ախոյանը փորձեցինք ճշտել նրանից. <<Ես գյուղացու կողքին կլինեմ թե գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում, թե վար ու ցանքի, թե բերքահավաքի և թե անասնապահությանը գյուղում  զարգացնելու հարցում>>,-  ավելացրեց թեկնածուն, ով երկար տարիներ գյուղում մեխանիկ է  աշխատել և ներքին խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին քաջատեղյակ է, ունի կամք ու ցանկություն գյուղը բարեկարգ դարձնելու՝ հատկապես խմելու և ոռոգման ջրի խնդիրները լուծելու հարցում:

Կարինե Սարգսյան

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "       Ակունքի խնդիրները՝  թեկնածուի  առաջարկները  "

Leave a comment

Your email address will not be published.


*