Գյումրու ավագանին հաստատել է Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու որոշումը

Գյումրու ավագանին հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագանին նաև որոշել է  2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել` այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնելով  11 միլիոն 700 հազար դրամ գումար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրու ավագանին հաստատել է Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու որոշումը"

Leave a comment

Your email address will not be published.


*