Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ։

Լուրը գրում է «Ռիա Նովոստին»։ 

Համաձայն Ադրբեջանի սահմանադրության՝ առաջին փոխնախագահը իր վրա է վերցնում երկրի նախագահի պարտավորությունները, եթե նա չի կարողանում դրանք կատարել։ Իսկ մինչ այդ, անցյալ տարվա սեպտեմբերին, Ալիևը հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով ստեղծեց փոխնախագահի պաշտոնը և նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց 5-ից՝ դարձնելով 7 տարի։

Ըստ Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխնախագահի պաշտոնը, մինչև Մեհրիբանի նշանակումը, թափուր էր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*