Ալիևը Պուտինին իր տուն թեյախմության է հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր տուն` թեյախմության, հայտնում է ԱՊԱ գործակալությունը` մանրամասնելով, որ նախագահները զրուցել են թեյի սեղանի շուրջ:

 

Զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են, որ օգոստոսի 8-ին Բաքվում կայացած եռակողմ հանդիպումն Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նախագահների միջև շատ հաջող ելք է ունեցել ու ապագայում կնպաստի երկրների միջև տարատեսակ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևը Բաքվում եռակողմ գագաթաժողովի արդյունքների հիման վրա հռչակագիր են ընդունել:
Փաստաթղթում նշվում է կողմերի պատրաստակամությունն «ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, միազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց վաճառքին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելու հարցում»:

 

Բացի այդ, կողմերն ընդունում են, որ «տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են տարածաշրջանի համագործակցության համար և ընդգծում են դրանց կարգավորման կարևորությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ալիևը Պուտինին իր տուն թեյախմության է հրավիրել"

Leave a comment

Your email address will not be published.


*