Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը՝ դեկտեմբերի 10-ին

Դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։

Տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից 22։00-ն:

Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը՝ դեկտեմբերի 10-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*