ԱՄԷ դեսպանը հայաստանյան տարեցների խնամքի հաստատությանն էլեկտրատեխնիկա է նվիրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի 17-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմիի հետ այցելել է  Թիվ 1 տուն-ինտերնատ:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեգործական այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը  Թիվ 1 տուն-ինտերնատին նվիրել է անհրաժեշտ էլեկտրատեխնիկա, մասնավորապես՝  սառցարաններ, որոնք ապահովելու են  հաստատության սննդի պահպանումն ու անվտանգությունը:

Նախարարն ու դեսպանը  շրջել են  տուն-ինտերնատում, ծանոթացել հաստատության պայմաններին, քննարկել են հաստատության պայմանների բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի հնարավոր նախադրյալները:

Դեսպան Մուհամմադ Ալ Քասեմին շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ իրենք մեծապես կարևորում են տարեցներին ցուցաբերվող օժանդակությունը և խոստացել, որ մոտ ապագայում կլինեն  նաև այլ օգնություններ:   «Հպարտանում ենք, որ հայ ազգի հետ ունենք սերտ բարեկամական կապեր և պատրաստ ենք կարիքի դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել»,- նշել է  դեսպանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը  նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և կարևոր ներդրումի  համար և բարձր  է գնահատել Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված  համագործակցությունը: «Վստահ եմ, որ  միջկառավարական կապերը  ավելի կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը և արդյունքում կարձանագրվեն  շոշափելի արդյունքներ օգտագործելով մեր երկու ժողովուրդների ներուժը»,- ընդգծել  է նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄԷ դեսպանը հայաստանյան տարեցների խնամքի հաստատությանն էլեկտրատեխնիկա է նվիրել"

Leave a comment

Your email address will not be published.


*