Միջազգային

ԱՄԷ իշխանությունները կհոգան զբոսաշրջիկների տեղավորման ծախսերը

136views

ԱՄԷ իշխանությունները կհոգան այն զբոսաշրջիկների տեղավորման ծախսերը, ովքեր չեն կարողանում լքել երկիրը՝ թռիչքների սահմանափակումների պատճառով, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

«Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի դեպարտամենտը (DCT Abu Dhabi) պաշտոնապես հրահանգել է հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի մնալու ժամկետը, ովքեր չեն կարողանում լքել երկիրը գործող թռիչքների սահմանափակումների պատճառով», — հայտնել է ATOR-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Ռուս տուրօպերատորները նաև պաշտոնական նամակ են ստացել Ռաս ալ-Խայմայի տուրիստական ղեկավարությունից, որով պարտավորվում են հոգալ զբոսաշրջիկների մնալու երկարաձգման ծախսերը։

Leave a Response