ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր ավանդական տարեկան զեկույցը:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, Ադրբեջանի մասին հատվածում խոսվում է քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների լուրջ խախտումների, քաղաքական ձերբակալությունների, կոռուպցիայի մասին: ՄԱԿ-ի աշխատանքյաին խումբի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ բազմաթիվ դիմումներ են ստացել ոստիկանությունում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին: Իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ները հայտնել են խոշտանգումների հետեւանքով մահվան չորս դեպքի մասին:

Անմարդկային վերաբերմունքի հետ կապված փաստեր արձանագրվել են քերակատարողական ծառայությունում: Չնայած կամայական կալանքի արգելքին՝ իշխանություններն օրենքի այդ կետը չեն պահպանում: Այդպիսի բազմաթիվ կալանքներ (185) տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին կայացած սահմանադարկան հանարաքվեի ժամանակ:

ՆԳՆ-ն ու Պետանվտանգության ծառայությունը պատասխանատվություն են կրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման բազմաթիվ փաստերի եւ կոռուպցիայի համար: Իրավապահ մարմինների հիմնական թիրախը ընդդիմության անդամներն են, որոնց տասնյակներով են ձերբակալել եւ ենթարկել խոշտանգումների:

ՀԿ-ների տվյալներով՝ քաղբանտարկյալների թիվը տատանվում է 119- 160-ի սահմաններում: Նրանց թվում շատ են քաղաքական գործիչների ազգականներն ու քաղաքական էմիգրանտները, որոնց իշխանությունները չեն կարող հասնել: Դատարանները շարունակում են անտեսել Մարդու իրավունքների եվորպական դատարանի՝ տեղի դատարնների որոշումները չեղյալ համարող որոշումը: ՆԳՆ-ն եւ Պետանվտանգության ծառայությունն իրականացնում են հեռախպոսազրույցների եւ համացանցի մոնիտորինգ՝ առանց դատարանի որոշման:

Լուրջ ճնշման են ենթարկվում ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցները: 2016 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ 29 դատական գործ է հարուցվել:

Ներկայումս մոտ 10 բլոգեր է նստած բանտում մտացածին մեղադրանքներով: Դաժանորեն սահմանափակվում է հավաքների ազատությունը: Դատախազությունում շարունակվում է 2014 թվականին սկսված 40 ՀԿ-ների դեմ հարուցված քրեկան գործը: Քաղաքացիական հասարակությունը զրկված է միջազգային դոնորների հետ աշխատելու հնարավորությունից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին"

Leave a comment

Your email address will not be published.


*