ԱՄՆ-ում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից դժգոհ հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել փողոցներ, տեղեկացնում է BBC-ն:

Վաշինգտոնում ցուցարարներ են հավաքվել Սպիտակ տան դիմաց՝ պարզելով ռասիզմը, սեքսիզմը եւ այլատյացությունը դատապարտող պաստառներ: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքների համար պայքարը շարունակելու են:

Կալիֆորնիայում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցականները եւ ուսանողները: Լոս-Անջելեսում երիտասարդները երթ են կազմակերպել «Թրամփն իմ նախագահը չէ» վանկարկումներով:

Բողոքի ակցիաներ են անցկացվել Փենսիլվանիա, Արիզոնա, Այովա, Կոլորադո, Մասսաչուսետս, Վաշինգտոն նահանգներում: Ցուցարարները ճանապարհներ են փակել, այրել աղբարկղեր:

Նյու-Յորքում ցուցարարները երթով շարժվել են դեպի Թրամփ-թաուեր, որտեղ բնակվում է Դոնալդ Թրամփը: Շենքի մուտքն արգելափակված է ավազով բեռնված բեռնատարներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցության թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:

15050465_995660823895858_1913499904_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ-ում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի"

Leave a comment

Your email address will not be published.


*