Կյանքը de factoՀասարակություն

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը վերացվել է. նախարար

3.7kviews

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելք վերացվել է։ ՀՀ արդաչադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի էջում գրել է.«Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը: Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը»։

Նախարարը նշել է, որ ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:

Leave a Response