Անհետ կորած Ինեսսա Սրապիոնյանը գտնվել է

Սեպտեմբերի 13-ից անհետ կորած և որոնվող Ինեսսա Սրապիոնյանը գտնվել է, նա տանն է: Այս մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան օգտատեր Սյունե Սևադան:

Տեղեկությունը  Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև աղջկա` Ինեսսայի ընկերական շրջանակներից: Մանրամասներ չկան, բայց  հաղորդվում է, որ խնդիրն անձնական բնույթի է։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության Էրեբունու բաժնի հետախուզության գծով օպերլիազոր Հովհաննես Սահակյանը ևս հայտնեց. «Պատճառը… ես իր հետ չեմ խոսել, բայց ինչքանով գիտեմ՝ տնեցիներից նեղացել է, գնացել էր, բայց տեղյակ եմ, որ գտնվել է»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Անհետ կորած Ինեսսա Սրապիոնյանը գտնվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*