«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Այսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի  գլխավորությամբ, որոնք  հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է՝ 24 տարեկան։ Մահացածի պարանոցը կապկպված է եղել կպչուն ժապավենով։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի"

Leave a comment

Your email address will not be published.


*