Այսօր Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձն է

Այսօր Հայաստանում նշվում է Անկախության հռչակման 25 ամյակը:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

Տոնդ շնորհավոր ազատ հայրենիք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձն է"

Leave a comment

Your email address will not be published.


*