Շրջանառությունից հանվել է «Անտիգրիպին» երիցուկի համով դեղափոշին

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությւոնը:

Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի առկա խմբաքանակը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շրջանառությունից հանվել է «Անտիգրիպին» երիցուկի համով դեղափոշին"

Leave a comment

Your email address will not be published.


*