Հունվարին արձանագրվել է պարենային ապրանքների 7.4% գնաճ

2017թ. հունվարին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 7.4% գնաճով:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ԱՎԾ-ի` Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 6.7%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% նվազում: ԱՎԾ-ի հաղորդմամբ` 2017թ. հունվարին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 7.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի՝ 10.9%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 49.0% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-49.0% գնաճ, մեկում՝ 0.2% գնանկում, իսկ 4-ում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2017թ. հունվարին, 2016թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 10.6%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ`49.0% գնաճ: Գրանցվել է սնկի` 1.1%, սխտորի՝ 7.6%, ճակնդեղի` 13.7%, կարտոֆիլի` 16.6%, գլուխ սոխի` 18.0%, գազարի` 20.0%, բողկի`28.8%, վարունգի`35.4%, կաղամբի` 35.5%, կանաչ պղպեղի՝ 52.8%, սմբուկի` 63.2%, լոլիկի` 1.9 անգամ, խառը կանաչեղենի` 2.0 անգամ, կանաչ սոխի 2.2 անգամ գնաճ: Մրգի ապրանքախմբում 2017թ. հունվարին, 2016թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 19.4%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ` 10.9% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են խաղողի, խնձորի, բանանի ընկույզի և այլ մրգերի գնաճով: Համաձայն ԱՎԾ-ի` 2017թ. հունվարին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 36.5%: Վերոհիշյալ ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 8.01% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.9 տոկոսային կետով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հունվարին արձանագրվել է պարենային ապրանքների 7.4% գնաճ"

Leave a comment

Your email address will not be published.


*