Ստեփանակերտում ամեն օր ժամը 20։00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը


Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։«Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։Slaq.am — Լրատվական աղբյուր

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ստեփանակերտում ամեն օր ժամը 20։00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*