Արևի վրա շաբաթվա ընթացքում 2-րդ հզոր բռնկումն է տեղի ունեցել (լուսանկար)

Երեկ Արևի վրա տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ հզոր բռնկումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հիմնվելով արբանյակից ստացված տվյալների վրա:

Նշվում է, որ բռնկումը գրանցվել է երեկոյան՝ Երևանի ժամանակով 18:00-19:00-ի սահմաններում: Բռնկմանը տրվել է ակտիվության բարձրագույն դասը՝ X:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 6-ին Արևի վրա տեղի է ունեցել դիտարկումների վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը: Հայտնի է, որ այն տեղի է ունեցել 2 արևային բծերի միաձուլման հետևանքով:

 

Սեպտեմբերի 6-ի բռնկումը

 

 

Սեպտեմբերի 7-ի բռնկումը

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արևի վրա շաբաթվա ընթացքում 2-րդ հզոր բռնկումն է տեղի ունեցել (լուսանկար)"

Leave a comment

Your email address will not be published.


*