2017 թ.-ի բյուջեում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվում է 409 մլրդ դրամ

Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ օրն է շարունակվում է 2017 թ.-ի բյուջեի նախագծի քննարկումը:

Երեկ մեկնարկած քննարկումները քննադատական տարրեր էին պարունակում, նորությունն այն է, որ քննադատություն էին հնչեցնում ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հասցեին:

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արտահերթ կարգով ելույթ ունեցավ՝ անդրադառնալով 2017 թ. նախագծում սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված գումարներին եւ նախատեսված ծրագրերին:

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվում է 409 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի մեջ 7.6 տոկոս է կազմում: Պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 30 տոկոսը հատկացված է սոցիալական ոլորտին:

«Հիմնական ծախսային ծրագիրը կենսաթոշակներն են, շուրջ 90 ծրագիր է իրականացվում նախարարության միջոցով, 251 մլրդ դրամը կենսաթոշակներն են: Մենք շուրջ մեկ տասնյակ 7 տիպի նպաստներ ենք տրամադրում նաեւ, սա մյուս խոշոր «դրամական վճարներ»-ի ծրագիրն է, եւ դրանց ուղղվում է շուրջ 84 մլրդ դրամ, պատվովճարների, պարգեւավճարների ծրագրին՝ 12 մլրդ դրամից ավելին: Ավանդի դիմաց փոխհատուցմանը՝ 1.5 մլրդ դրամ, եւ վճարման ծառայություններին՝ շուրջ 351 մլրդ դրամ:

Մեր հիմնական գերակայություններից է մեր ծրագրերի հասցեականության մեծացումը, գումարներն ուղղվեն հասցեատերերին եւ ապահովեն աղքատության գծից ցածր գտնվող մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- ներկայացրեց նախարարը:

Ասատրյանը հայտարարեց, որ նախատեսվում է 2017 թ.-ին իրականացնել արմատական վերանայում անապահովության գնահատման մեթոդաբանությանը՝ հիմքում դնելով այն սկզբունքային մոտեցումը, որ աշխատունակ անձանց համար պետք է ապահովել զբաղվածության ապահովում եւ սոցիալական ծրագրերը բացառապես ուղղել անաշխատունակ շերտերին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2017 թ.-ի բյուջեում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվում է 409 մլրդ դրամ"

Leave a comment

Your email address will not be published.


*