Նորաձև գլխարկներ աշուն-ձմեռ 2016-2017

Աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուների ցուցադրություններն արդեն տեղի են ունեցել: Մոդելները ներկայացրել են ոչ միայն հագուստ,  այլև ամբողջական կերպարներ՝ բոլոր հնարավոր աքսեսուարներով:

Սեզոնի հիթերից են նորաձև գլխարկները: Գլխավոր շեշտադրումն արվել է արտասովոր ձևի, գույնի և նախշապատկերի վրա: Դիզայներներն աշխատել են այնպես անել, որ գլխարկները հնարավորինս ոճային լինեն:

Գլխարկներ must-have 2016-2017

Թվում է ոճաբանները հիշել են բոլոր տեսակի գլխարկները, որպեսզի աշուն-ձմեռ սեզոնը դառնա մաքսիմալ բազմաբնույթ: Առաջատար նորաձևության տները ընտրել են դասական լայնեզր մոդելները: Որոշները փորձել են ներկայացնել ռետրո ոճի գլխարկներ:

600x580

600x580

600x580

Գործած գլխարկներ

Աշուն-ձմեռ սեզոնը նորաձև սվիտերների, գործված իրերի ժամանակն է, այդ պատճառով պոդիումները լի էին «տատիկի գործած» գլխարկներով: Դրանք այնքան տարբեր են, որ կարելի է կրել ինչպես դասական վերարկուի, այնպես էլ ուռած բաճկոնի հետ:

600x580

Նորաձև է գլխարկ-բինին, որը գործած է բրդից և որն արժե կրել բաց թողնված մազերով կամ շատ ցածր պոչիկով: Բինին կարելի է նստացնել տարբեր կերպ՝ այն կարելի է իջեցնել մինչև հոնքերը, ինչպես նաև կրել ճակատից բարձր:

600x580

Նորաձև գլխաշորեր

Նրանց, ովքեր համոզված են, որ գլխաշորերը հագնում են գյուղացի տատիկները, խորհուրդ ենք տալիս դիտել Gucci, Mary Katrantzou և Dolce&Gabbana աշուն-ձմեռ հավաքածուները: Նրանք ներկայացրել են զգեստապահարանի այս դետալը, որպես նորաձև քաղաքացուհու կերպարի անսովոր տարր, դարձնելով նրան փոքր-ինչ գյուղական: Ոճաբաններն առաջարկել են մի շարք գաղափարներ, թե ինչպես կապել գլխաշորը:

600x580

600x580

Եվ իհարկե սեզոնի հիթն է կրել գլխաշորը գլխարկի տակից: Նշանակություն չունի, թե որը դուք կընտրեք՝ դասական լայնեզր գլխարկ, գործված բինի, այժմ նորաձև է համատեղել անհամատեղելին:

600x580

600x580

Մորթյա գլխարկներ

Եվրոպացի նորաձևության հետնորդները դժվար թե գնահատեն աշուն-ձմեռ 2016-2017 մորթյա գլխարկները ըստ արժանվույն, քանի որ նրանց եղանակային պայմանները թույլ են տալիս բավարարվել թեթև գլխարկով: Իսկ ահա ռուս և սկանդինավյան աղջիկները ցնծում են՝ տաք մորթյա գլխարկները նրանց թույլ կտան զբոսնել փողոցում նույնիսկ շատ ցուրտ եղանակին:

600x580

600x580

Ֆրանսիական բերետներ

Նոր սեզոնում արդիական են կանացիությունը և նրբագեղությունը, այդ պատճառով աշուն-ձմեռ 2016-2017 դարձել է ֆրանսիական բերետների վերածննդի շրջան: Դրանք ցուցադրվել են Giorgio Armani, Elie Saab, Simonetta Ravizza հավաքածուներում:

600x580

Դիզայներները չեն շեղվել աշնանա-ձմեռային անգույն երանգներից, սակայն կտորի ընտրության մեջ իրենց ազատություն են տվել և ներկայացրել նույնիսկ մորթյա բերետներ:

600x580

Կեպիներ և կեպկաներ

Այս տարվա նորաձև կոպիտ երկարաճիտ կոշիկների հետ նորաձև է կրել ոճային կեպիներ: Եթե դուք այդպիսի կոշիկների սիրահար չեք, կարող եք կրել կեպիները ինչի հետ ցանկանաք:

600x580

Նորաձև գլխարկներն այս սեզոնում շատ բազմազան են և հետաքրքիր, այնպես որ ձեզ դժվար չի լինի գտնել ձերը:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նորաձև գլխարկներ աշուն-ձմեռ 2016-2017"

Leave a comment

Your email address will not be published.


*