Աշխարհի ամենաշքեղ 5 բանտերը (լուսանկարներ)

Որքան էլ որ անհավատալի հնչի, բայց ներկայումս աշխարհում կան այնպիսի բանտեր, որտեղ բանտարկյալների հետ վերաբերվում են շատ հարգանքով, և նրանք շքեղ պայմաններում են ապրում:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենաշքեղ բանտերց մի քանիսը:

1. Բանտ Բաստոյ, Նորվեգիա


Հնարավոր է, որ սա աշխարհի ամենահարմարավետ բանտերից մեկն է: Այն գտնվում է Բաստոյ կղզում և տեղավորում է 100 բանտարկյալների, որոնք ապրում են լողափին փայտե տնակներում: Նրանք անցկացնում են իրենց ժամանակը նավակներ քշելով, թենիս խաղալով և ձկնորսությամբ զբաղվելով:

Բանտում կան մի քանի կանոններ, որոնց բանտարկյալները պետք է հետևեն: Նրանք բոլորը պետք է աշխատեն 8.30-15.30, բայց նրանք կարող են ընտրել թե ինչ գործով զբաղվել՝ սկսած այգեգործությունից, ձիերի խնամքից, մինչև հեծանիվների վերանորոգման խանութում, արհեստանոցում, կամ տեղական ֆերմայում:

Ընդ որում, նրանք օրեկան աշխատում են 10 դոլար և կարող են ծախել իրենց սնունդ գնելու համար:

Բաստոյ կղզին մայրցամաքից 2.4 կմ է անջատում, և ոչ մի տեղ չկան դարպասներ, փախուստի դեպքեր նույնպես չեն նկատվել:

2. Արդարադատության կենտրոն Լեոբեն, Ավստրիա


Սա ոչ միայն ամենագեղեցիկ բանտերից, այլ աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Բանտը կառուցվել է ճարտարապետ Ջոզեֆ Հոենսինի կողմից և գտնվում է Լեոբեն ավստրիական քաղաքում: Այն տեղավորում է 13 հոգանոց խմբեր, որոնք կարող են ազատ շրջել բանտախցերով և այլ սենյակներով:

Յուրաքանչյուր բանտարկյալն ապրում է շատ հարմավետ բանտախցում, որտեղ կա խոհանոց, լոգասենյակ, մեծ պատուհաններ և պատշգամբ: Տարածքում կան երեք ներքին հարթակներ, որտեղ կարելի է զբոսնել և մաքուր օդ շնչել:

Բացի սպորտային դահլիճներից, գրադարանից և այլ հարմարավետությունից, այստեղ տեղի են ունենում նաև համերգներ:

3. Բանտ Պանդոկ Բամբու, Ինդոնեզիա


Ինդոնեզիայում, եթե Դուք հաստ դրամապանակ ունեք, ապա կարող եք բանտարկության ժամկետն անցկացնել ոչ թե խղճուկ բանտախցում, այլ գրեթե իրական «հյուրանոցում», որը նման է 4 աստղանի հագստավայրի:

Բանտարկյալների մեծամասնությունն ապրում են բավականին հարմարավետ պայմաններում: Իսկ նրանք, ովքեր ավել են վճարել, կարող են «նստել» շքեղ սենյակներում, որտեղ կա լոգասենյակ, սառնարան, հեռուստացույց և նույնիսկ կարաոկե:

4. Բանտ Արանհուես, Իսպանիա


Կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ կամ մեկ կամ երկու ծնողներն էլ գտնվում են բանտում: Իսպանական Արանհուես բանտում լուծել են այդ խնդիրը: Բանտում բանտարկյալները կարող են ապրել իրենց ընտանիքների հետ, իսկ երեխաները կարող են կապ պահպանել ծնողների հետ:

Մեծ բանտասենյակների պատերին կարելի է տեսնել մուլտֆիլմերի հերոսներին, կան մանկական մահճակալներ, լոգասենյակ և մանկական խաղահրապարակներ: Սակայն երեխաները կարող են ապրել ծնողների հետ մինչև 3 տարեկանը, իսկ հետո նրանց ուղարկում են հարազատների մոտ:

5. Բանտ Հալդեն, Նորվեգիա


Հալդեն բանտը համարվում է աշխարհի ամենահումանիստական բանտը: Այնտեղ մթնոլորտը շատ հանգիստ ու խաղաղ է: Բանտը գտնվում է անտառում, իսկ նրա բնակիչներն ավելի լավ են ապրում քան նրանց համաքաղաքացիներն ազատության մեջ:

Բանտարկյալներն ապրում են 12 ք.մ. տարածքով սենյակներում, որտեղ կան բոլոր հարմարավետությունները:

Մշակութային կենտրոնում կան գրադարան, ձմեռային այգի, արհեստանոց և լաբորիատորիա: Բանտի պատերին կարելի  է տեսնել հայտնի նկարիչների բնօրինակ նկարները 1 մլն դոլար արժողությամբ:

Հարկ է նշել, որ բանտարկվածները Նորվեգիայի ամենավտանգավոր հարցագործներից են: Սակայն Հալդեն բանտի տնօրենը բացատրում է, որ նորվեգական բանտային համակարգը կենտրոնանում է մարդու իրավունքների և հարգանքի վրա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշխարհի ամենաշքեղ 5 բանտերը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*