Հրետակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)

Հրետակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը և կցել լուսանկարներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ին հարաբերական անդորր է եղել: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:

Հակառակորդը հրետակոծել է նաև Տավուշ տեքստիլի ու Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ, վնասվել են նաև բազմաթիվ բնակելի տներ, գազատար խողովակներ և այլն։ 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրետակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*