Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*