Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի
Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի: Այս մասին հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Տարբերանշանը ոգեշնչված է հայկական հյուսվածքային զարդանախշերից։ «Կառուցվածքի հիմքում՝ շրջանաձև վահան է, որը խորհրդանշում է հուսալիություն և ամրություն։ Ռակետների հյուսվածքային ձևը խորհրդանշում է միություն, իսկ դասավորությունը՝ շարունակական աշխատանք, առաջընթաց և կայուն զարգացում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Վերջնական պատկերն ամբողջական է դարձնում հայոց եռագույնը։...





