Articles by gmpress

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ․ ԿԳՄՍՆ

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն […]


Նորաշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի․ ՏԿԵՆ

Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։ Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը։


Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը (լուսանկար)

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, հայտնում է Sputnik Բելառուսը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը: Արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։ […]


Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր սեպտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել: Արատեհերթի օրակարգում մեկ հարց է՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների […]


ԱՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են հայկական երկու պետությունների անվտանգային համակարգին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է, մահվան դեպքերինը՝ 1226

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 667-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս […]


Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, […]


Ծննդկանին ներարկվել է հակաբիոտիկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է․ երեխայի ծնունդից հետո իրականացված վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել և արձանագրվել է մահ․ «Շենգավիթ» ԲԿ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ս․թ․ 17.09.2020, ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ»  ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ),  հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում  «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է […]


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է, մահվան դեպքերինը՝ 1211

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 910-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 926 է:Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 285 է: […]


Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունն Ալեն Սիմոնյանի նախաձեռնության մասին

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն […]