Արարատի մարզում ավտոմայրուղու վրա մարդատար ավտոբուսը շրջվել է

Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երեւան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատի մարզում ավտոմայրուղու վրա մարդատար ավտոբուսը շրջվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*