Շղթայական ավտովթար Երևանում, բախվել են 6 ավտոմեքենա. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Vեctra մակնիշի մակնիշի 34 RM 938 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի, Opel Vectra մակնիշի 35 ՍT 503 համարանիշի, Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի, BMW X5 մակնիշի 70 DQ 001 համարանիշի, Opel Astra մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է։ Այս պահին 1 հոգի, ով վիրավոր է, գետնին է և նրան օգնություն են ցուցաբերում քաղաքացիները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 15 րոպե է, շտապօգնության բրիգադը չի ժամանում, ովքեր ուշացումով ժամանեցին և վիրավորին պատգարակով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ վթարված ավտոմեքենաները մոտ 20 մետր ճանապարհն «իրենցով են արել»։

50aa68a198be1bc8e5b7f4191f421667f1e7343d75c06d499a4f67a9ed90e18dfbd7b0dcb3b5c054ef417d5cabe1451c

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շղթայական ավտովթար Երևանում, բախվել են 6 ավտոմեքենա. կա վիրավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*