Դեկտեմբերի 19-ը՝ Աղքատների օգնության միջազգային օր

Ամեն տարի դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է Աղքատների օգնության միջազգային օրը, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 1995 թվականին։

Միջազգային փորձագետների տվյալներով՝ 20-րդ դարի վերջին մոլորակի ողջ բնակչության մոտ ¼-ը, այսինքն՝ 1.5 մլրդ մարդ ապրել է աղքատության պայմաններում, իսկ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 1999-2007 թթ աղքատությունից մահացել է ավելի քան 300 մլն մարդ։ Պետք է նշել, որ նույնիսկ երկու համաշխարհային պատերազմներն ընդհանուր առմամբ այդքան մարդկային կյանք չեն խլել։

Չնայած աղքատության դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի ծրագրերին՝ աղքատների թիվը չի նվազում։ Աղքատությունը ոչ միայն նշանակում է գումարի սղություն, այլև պատշաճ աշխատանքի, հարմարավետ բնակարանի, լավ կրթության ու առողջապահության հասանելիության բացակայություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեկտեմբերի 19-ը՝ Աղքատների օգնության միջազգային օր"

Leave a comment

Your email address will not be published.


*