Այգեպատի խնդիրները  լուծելի ե՞ն

    Արարատի մարզի Այգեպատ համայնքում սպասվում են լարված   ՏԻՄ ղեկավարի ընտրություններ: Ընտրապայքարի են դուրս եկել գյուղի հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն, ավագանու անդամ Մերուժան Հովհաննիսյանը և գործող գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Վերջինս, ըստ  դպրոցի տնօրենի, իր պաշտոնավարման վերջին 3 տարիներին  աշխատանքային պարտականությունները ճիշտ չի կատարում, որի արդյունքում բազմաթիվ չարաշահումներ և անարդարություններ է նկատում համագյուղացիների նկատմամբ: Հովհաննիսյանի խոսքերով՝ գյուղում համայնքի ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունից է, որ իրեն համագյուղացիները առաջարկել են  իր թեկնածության առաջադրումը. <<Գյուղում բացահայտ անհավասարություն է,   մարդիկ կան, որ գյուղում շատ բաների են տիրացել, մարդիկ էլ կան, որ դրա հնարավորությունը չունեն: Իմ նպատակն է , որ գյուղում ստեղծել   հավասար պայմաններ մարդկանց ապրելու և իրենց հանապազորյա հացը վաստակելու համար:Համագյուղացիներից շատերը տարբեր պատճառներով կորցրել են իրենց հողերը, իսկ այսօր չունեն ձեռք բերելու հնարավորություն, իմ նպատակն է այդպիսիներին ապահովվել հողակտորներով>>,- ասաց պարոն Հովհաննիսյանը շարունակելով, որ անարդարությունը գյուղում այնքան բացահայտ է , որ մի քանիսը  տիրացել են  մեծ հողակտորների,  սակայն  անմշակ  թողնելով չեն տալիս սոցիալապես անապահով գյուղացու նույնիսկ  երկու հազար մ. , որ մշակի իր տունը պահի:<< Իմ նպատակն է մարդկանց մոտ դժգոհություն չառաջացնելը , կարգ ու կանոնի արդարության հաստատումը ,  սոցիալապես անապով մարդկանց  առաջնային օգնությունը: Գյուղում անուշադրության է մատնված ոռոգման ջրի խնդիրը, գազաֆիկացումը մինչ օրս ամբողջությամբ լուծված չէ>>,-հավելեց թեկնածու Հովհաննիսյանը:

 Վերոհիշյալ խնդիրների հետ կապված մենք հանդիպեցինք նաև գործող գյուղապետ ՀՀԿ-ական  Սերյոժա Պետրոսյանին, ով կտրականապես հերքեց իրեն ուղղված հասցեական մեղադրանքները և խոսեց իր կատարած աշխատանքներից,-<<2005 թվականից ընտրվել եմ համայնքի ղեկավար, այդ թվականից սկսած կատարել ենք շատ աշխատանքներ՝ վերանորոգել ենք գյուղապետարանի շենքը,կառուցել ենք մանկական խաղահրապարակ: Բարեկարգել և խճապատել ենք ոչ միայն գյուղամիջյան, այլև դաշտամիջյան փողոցները>>: Գյուղապետի խոսքերով՝ ոռոգման ջրի մատակարարման հարցը  լուծել են թեև դժգոհողները քիչ չեն,  խնդիրներ  կան նաև գյուղի  գազաֆիկացման հետ կապված,  թեպետ՝  համայնքը գազաֆիկացված է, սակայն  նորաստեղծ թաղամասում դեռևս  ընտանիքներ կան, որ գազատար խողովակը իրենց հասանելի չէ: Այգեպատցի փոքրիկներին դեռևս հասանելի չէ նաև մանկապարտեզը, որի կիսակառույցը  ուրվականի նման կանգնած է խորհրդային տարիներից, որի լուծումը չեն տեսնում: <<Խնդիրներ եթե լինում են, ապա միայն օբյեկտիվ պատճառներով:Երբ կգտնվեն մարդիկ, ովքեր կդժգոհեն խնդիրներից, նրանք հիմնականում հարկերից խուսափողներն են: Չնայած դրան մենք ունենք ակտիվ երիտասարդներ , որոնց հետ միասին գյուղում և նրա ճանապարհին իրականացրեցինք կանաչապատում տնկելով  եղևնիներ: Խմելու ջրի խնդիր չունենք,  փոխել ենք՝ ներքին ցանցի ջրատար խողովակները: Մշտապես նշել ենք տոներն ու հիշատակի օրերը,  գյուղի մեծահասակների  և մանուկների համար պատրաստել նվերներ >>,- ասաց Պետրոսյանը, ով վերջում անրադարձավ նաև  ՏԻՄ ղեկավարի  ընտրություններին  ասելով, որ  ժողովուրդը կընտրի թեկնածուներից  նրան,  ում   կատարած աշխատանքը տեսել է այս տարիներին. <<Վերընտրվելու դեպքում  կաշխատեմ նոր ծրագրերի իրականացման շուրջ, որոնք հիմնականում նպաստելու են մեր համայնքում սպորտի զարգացմանը՝ կառուցելով    ֆուտբոլի  մարզադաշտ, թենիսի կորտեր, լողավազան>>:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այգեպատի խնդիրները  լուծելի ե՞ն"

Leave a comment

Your email address will not be published.


*