Ինչու՞ են մարդիկ բաժանվում. պարզվել են 2 հիմնական պատճառները

Որոշ հարաբերություններ փլուզվում են: Զույգերը կարող են բազում պատճառներ նշել: Սակայն որո՞նք են իրականում այն գործոնները, որոնք ազդում են սիրելիների հարաբերությունների վրա:

Այդ հարցի պատասխանը փորձել են գտնել Թենեսիի համալսարանի մասնագետները: Մասշտաբային հետազոտության արդյունքում հոգեբանները առաջ են քաշել երկու հիմնական պատճառ, որոնց պատճառով հարաբերությունները փլուզվում են:

Առաջին պատճառը մարդու՝ անկախ մնալու ձգտումն է: Ավելի հաճախ այդ զգացմունքն առաջանում է մարդու մոտ անբավարարվածության զգացողությունից: Դա կարող է լինել անհաջող հարաբերությունների կամ աշխատանքային վայրում խնդիրների պատճառով: Հենց այդ ժամանակ է մարդը ձգտում անկախության, որպեսզի ձեռք բերի ազատություն և երջանկություն:

Երկրորդ պատճառը, ըստ մասնագետների վախն է: Մասնավորապես, սիրելի մարդուն կորցնելու վախը:

600x580

Նշվում է, որ որքան շատ են այդ վախերը և անբավարարվածությունը կյանքից, այդքան ավելի բարդ և խառն են դառնում մարդկանց մինչև հարաբերությունները:

Կատարյալ հարաբերությունը թվում է ֆանտաստիկայի ժանրից է, սակայն հոգեբաններն այդքան էլ այդպես չեն կարծում: Ըստ նրանց, որպեսզի ամուսնական կյանքը լինի առավելագույն հարմարավետ և հաճույք պատճառի, կարևոր է ունենալ ամենաբարենպաստ տարիքային տարբերություն՝ 1 տարի:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչու՞ են մարդիկ բաժանվում. պարզվել են 2 հիմնական պատճառները"

Leave a comment

Your email address will not be published.


*