Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Սա նախատեսված է օգոստոսի 15-ի №480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում։ Այս մասին հայտնում է Բելտան: Ըստ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի և 2008 թվականի հուլիսի 23-ի «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» №424-З օրենքի 9-րդ հոդվածի համաձայն բելառուսական կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է օպերատիվորեն նախապատրաստել կառավարության հետագա աշխատանքի վերաբերյալ փաստաթղթերը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ կառավարությունը հիմնականում ձեւավորված է։ Միաժամանակ հավելել էր, թե հնարավոր է, որ որոշ նրբերանգներ լինեն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել"

Leave a comment

Your email address will not be published.


*