ԲՀԿ քաղաքական խորհուրդը խնդրում է Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ  քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:

Այս մասին ֆեյսբուքայն հայտարարություն է տարածել ԲՀԿ մամլո պատասխանատու Վանիկ Էլիզբարյանը:

ԲՀԿ քաղաքական խորհուրդն ընդունել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում եւ Երեւանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

Հաշվի առնելով երկրի ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որեւէ այլ գործիչ եւ քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցը»:

15232217_943251295808350_4426116774249965515_n

15327363_943251205808359_8350992782917868083_n

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԲՀԿ քաղաքական խորհուրդը խնդրում է Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն"

Leave a comment

Your email address will not be published.


*