ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս Մոսկվայում կայացած բանակցությունների...











