Արթուր Ղազինյանը 3-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը 3-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Այս անգամ ևս իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին: 5 կողմ, 7 դեմ ձայներով Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:...












