Երևանն այսուհետ ունի 60 սոցիալական աշխատող
Երևանի քաղաքապետարանը ներդնում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Նպատակը՝ բարձրացնել հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Շարունակական կրթությունը մեր ժամանակներում պարտադիր պայման է, մեր աշխատակիցները նոր գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն համայնքի...









