Կոռուպցիա՝ Նոյ նահապետից մինչև Քաջ Նազարը
Կոռուպցիան, ասում են, ի հայտ է եկել մարդկության ծննդայն օրվանից, ինչպես պոռնկությունը, և համարվում է աշխարհի հասարակական հարաբերություններում տեղ գտած իրողություններից մեկը։ Սակայն եթե պոռնկությունը ազատ և արդար Արևմուտքում ճանաչվեց արհեստ և համապատասխան արհեստավորուհիներին (իսկ հոմոսեքսուալիզմի ճանաչումից հետո՝ նաև արհեստավորներին) աշխատանքի լիցենզիա տրամադրեց, կոռուպցիան այդպես էլ մնաց գաղտնի, ինչպես ընտրությունների...










