ՄԻՊ–ը կոչ է անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցադրել է մուրճ, ինչը մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող գործիք է։ ՄԻՊ–ը կոչ է անում զերծ մնալ նման քայլերից։ Հայտարարությունում ասվում է․ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ...







