Հայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն․ Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մարաղայի իրադարձությունների 29-րդ տարելիցին։ Գրառման մեջ ասվում է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63...







