2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածներով, 31-ը՝ գերեվարման մեջ․ Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020 թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։ Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի...








