Հեմիլթոնը Տոսկանայում նվաճեց կարիերայի 90-րդ գրան-պրին
Իտալիայի Մուգելո քաղաքում կայացավ Ֆորմուլա 1-ի Տոսկանայի Գրան-պրին։ Մուգելոյում Ֆորմուլա 1-ի գրան-պրի անցկացվեց առաջին անգամ։ Այս արշավը նվիրված էր «Ֆերարիին», որի համար սա 1000-րդ մեկնարկն էր ֆորմուլա 1-ի Գրան-պրիներում։ 2016 թվականի Բրազիլիայի գրան-պրիից հետո առաջին անգամ այսօր արշավի ընթացքում երկու անգամ «կարմիր դրոշակ» հայտնվեց, ասել է թե, արշավը դադարեցվեց երկու...









