Երեխաների մասնակցությամբ նոր նախագիծ՝ Էրեբունի-Երևանին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․ 3-5-րդ դասարանների աշակերտների համար՝ «Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։ 11-14 տարեկանների համար՝ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է...












