Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը` Արարատի մարզպետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստին գործադիր մարմինը հաստատեց  ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը։

Նախագիծը կառավարության որոշմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Կառավարությունը հաստատեց որոշումը, վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ից 2014 թվականի ապրիլի 30-ը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 31-ին և այսօր Կառավարության հաստատմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը` Արարատի մարզպետ"

Leave a comment

Your email address will not be published.


*